00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներից

Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։  Կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, որովայնի առաջային պատի կտրած վերք ախտորոշմամբ, իսկ մյուսը՝ 1997թ. ծնված երիտասարդը՝ պոլիտրավմա, որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի բակային հատվածներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել։

Կասկածյալի ցուցմունքների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իր բնակարանից նկատել է, որ իրենց շենքի բակում շուրջ 10 տղա՝ մահակներով զինված, քայլում են իր հոր և եղբոր ուղղությամբ ու հասկանալով, որ այդ անձինք պատրաստվում են ծեծի ենթարկել նրանց՝ ինքը ևս իջել է բակ։  Դեպի օդ գազային ատրճանակով նախազգուշական մեկ կրակոց է արձակել, սակայն վիճաբանությունը չի կանխվել, և առաջացել է ծեծկռտուք, որի  ժամանակ  մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Նկատելով գետնին ընկած դանակ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վերցրել է այն և հարվածել իրեն հարվածողներից երկուսին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 1561 անգամ
Լրահոս
26 Մայ
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում
Ամենադիտված