Յոահիմ Լյովը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի թիմի հետ
SportՖուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականը կշարունակի մարզել Յոահիմ Լյովը:
Նոր պայմանագիրը Լյովի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կնքվել է մինչև 2022 թվականը: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Յոահիմ Լյովը գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի օգնականը։