Եվրոպայի լիգայի՝ «Օլիմպիկ»-«Ատլետիկո» եզրափակչից առաջ
SportԵվրոպայի ֆուտբոլի լիգայում կկայանա եզրափակիչը. ֆրանսիական «Օլիմպիկ»-ը կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի անցկացվում է ֆրանսիական Լիոն քաղաքում: Այս եզրափակիչը թվով 47-րդն է: Մինչ այս ֆրանսիական ոչ մի ակումբ չի հաղթել Եվրոպայի լիգայում, իսկ ահա «Ատլետիկո»-ն Եվրոպայի լիգայում հաղթել է 2010 և 2012 թվականներին:
«Օլիմպիկ»-ը հրաշալի հարձակման գիծ ունի և կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Հրաշալի մարզավիճակում են ֆրանսիական թիմի հարձակվողներ Պայետն ու Տովենը: Իսկ ահա եթե դիտարկենք «Ատլետիկո»-ի կազմը, միայն առաջին հայացքից նրանք ունեն լավագույն առաջին գիծն ամբողջ մրցաշարի ընթացքում: Սակայն ատլետները հիմնական շեշտը դնում են պաշտպանական գծի վրա:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: