«Սպորտինգ»-ի երկրագուները ներխուժել են մարզաբազա և ծեծի ենթարկել ֆուտբոլիստներին (տեսանյութ, լուսանկար)
СпортՊորտուգալիայում Լիսաբոնի «Սպորտինգ»-ի ֆուտբոլիստների վրա հարձակվել են թիմի երկրպագուները:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը մոտ 50 երկրպագուներ ներխուժել են «Սպորտինգ»-ի մարզաբազա, անպատվել են թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Զեժուշին և ֆուտբոլիստներին:
Երկրպագուները տարբեր առարկաներով հարվածել են ֆուտբոլիստներին:
Ֆուտբոլիստ Բաս Դոստը գլխի վնասվածք է ստացել: Պորտուգալական ակումբն իր հայտարարաության մեջ պահանջել է պատժել բոլոր մեղավորներին:
Նշենք, որ 2017/18 մրցաշրջանում ակումբը Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը և չի մասնակցի Չեմպիոնների լիգային:
Մայիսի 20-ին, Պորտուգալիայի գավաթի խաղարկության շրջանակներում, «Սպորտինգ»-ը պետք է խաղա «Ավեշ»-ի դեմ, սակայն այժմ ֆուտբոլիստները հրաժարվում են դուրս գալ խաղադաշտ:
Տեսանյութը՝ նաև այստեղ
Imagens dos vândalos que invadiram agora pouco o CT do Sporting. Um absurdo! pic.twitter.com/piK7tpG64d
— Arthur Quezada (@ArthurQuezada) May 15, 2018