00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)

Էս պահին մի վտանգավոր պրոցես է գնում, որի դեմը պետք է առնել

Բաբկեն Թունյանը գրում է.

Մի բան էլ ասեմ՝ նոր կառավարությանն ուղղված։ Հուսով եմ կկարդան կամ տեղ կհասնի։

Էս պահին մի վտանգավոր պրոցես է գնում, որի դեմը պետք է առնել։ Մարդկանց մոտ ձևավորվել են ու շարունակում են ձևավորվել գերլավատեսական չափազանցված սպասումներ։ Ճիշտ հասկացեք՝ խոսքը նորմալ դրական սպասումների մասին չի, դրանք լավ բան են։ Խոսքը չափազանցված սպասումների մասին է։ Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերը աճելու են, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազելու են, լիքը նոր աշխատատեղեր են ստեղծվելու, հարկերը նվազելու են և այլն։

Ոչ բոլորն են հասկանում, որ նման բաներ արագ չեն լինում։ Շատերին թվում է, թե որոշ օլիգարխներին հարկային դաշտ բերելով՝ բյուջե միանգամից լիքը փող է մտնելու։ Շատերին թվում է, թե Հայաստանից դուրս հոսած միլիարդները կարելի է վերադարձնել Հայաստան, ու այն էլ՝ կարճ ժամանակում։

Ու էս չափազանցված սպասումները կարճ ժամանակ անց բերելու են խորը հիասթափության ու դժգոհությունների, որոնք արտահերթ ընտրությունների շեմին արդեն շոշափելի կլինեն։

Ի՞նչ պետք է անել։

Մի կողմից՝ պետք է մարդկանց հետ անկեղծ ու իրենց հասկանալի լեզվով խոսել, բացատրել, որ ոչ մի բան արագ չի լինում, որ արդյունքների համար ժամանակ ու աշխատանք է պետք։

Բացատրեք, որ դուք ժամանակավոր կառավարություն եք, որի «ձեռքերը կապված են», որ լուրջ, խորքային բարեփոխումներ իրականացնելու համար օրենքներ պետք է ընդունվեն։ ԱԺ-ում։ Որտեղ ՀՀԿ-ն 58 ձայն ունի 105-ից։

Բացատրեք, որ, գործադիր իշխանությունը վերցնելով, պայքարը դեռ չի ավարտվել։ Ու դուք էլ դա մի մոռացեք։

Ճիշտ է, որպես ժամանակավոր կառավարության անդամներ՝ էս փուլում էլ շատ բան կարող եք անել, ու չեմ կասկածում, որ կանեք՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացում, մտածելակերպի փոփոխություն և այլն, բայց պետք չէ գերագնահատել էս պահին առկա հնարավորություններն ու նպաստել չափազանցված սպասումների ձևավորմանը։

Էս փուլում ձեր գերխնդիրը, եթե շատ անկեղծ եք ուզում, տնտեսությունը մինչև արտահերթ ընտրություններ անցնցում «յոլա տանելն է» ու նորմալ ընտրություններ կազմակերպելը։ Տնտեսական հրաշք ձեզնից հիմա ոչ ոք չի պահանջի, եթե ինքներդ նման մեսիջներ չհաղորդեք։

Միայն նորմալ ընտրություններից հետո փոփոխությունը լիարժեք կլինի, ու միայն դրանից հետո իրատեսական կլինի խոսել թռիչքաձև աճից, ներդրումային բումից, ներգաղթից և այլ բաներից։

Նոր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, էսօր վստահության աննախադեպ մակարդակ ունի։ Խոսեք, ներկայացրեք և՛ հնարավորությունները, և՛ խոչընդոտներն ու սահմանափակումները, մարդիկ կհավատան, կհասկանան ու վաղը իրենց հիասթափված չեն զգա։

Գրածս երևի հաճելի չի կարդալ, բայց պետք է, որովհետև ինչ ասում եմ, ի նպաստ ձեզ է, ու ոչ թե չարախնդալով եմ ասում, այլ անհանգստանալով ու սրտացավությամբ։ 
Համոզված եմ՝ դուք էս ամեն ինչը լավ գիտեք ու սկզբնական փուլում շատ էիք խոսում այդ մասին, բայց երևի տեմպի տակ աչքաթող եք արել։

դիտվել է 65674 անգամ
Լրահոս
21 Մայ
Կենդանակերպի 4 նշան, որոնք չեն վախենում նախաձեռնողականություն ցուցաբերել «Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին «Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզի լրացրել է սպորտի վարպետի նորման ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զինծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանը՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցինՊիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունենում նաև թաղային հեղինակությունները Նազենի Հովհաննիսյանը՝ Փարիզում (լուսանկարներ) Պրեմիերա. Սարգիս Ավետիսյան – «Օր օրի» Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության հայտնի հյուրերը (տեսանյութ, լուսանկարներ) Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի նոր` գայթակղիչ լուսանկարը Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Հայտնի անհայտության մասինԱրքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան գրավել են բոլորի ուշադրությունը (լուսանկարներ) Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում էՎերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն. Նիկոլ Փաշինյան Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին Գրետա մայրիկԲաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ Մալազիայի նախկին վարչապետի տանից ոստիկանությունը 72 ճամպրուկ փող և արժեքավոր իրեր է հայտնաբերել (տեսանյութ)Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը Բանանն էժանացել է56-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշեն կամրջից Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. ՇարմազանովԳրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամըԷս էլ շակալներից մեկը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՈվքեր էին Շիրակի մարզում հեղափոխության սկիզբ դնողները«Շիրակ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը և չի մասնակցի «Փյունիկ»-ի հետ կայանալիք խաղինՆիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող (տեսանյութ)«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Ամենադիտված