Ամերիկացի ուսուցիչը խեղդել է ջրարջերին աշակերտների աչքի առաջ
ՀայաստանԱՄՆ Ֆլորիդա նահանգում գյուղատնտեսության ուսուցիչ Դյուի Բրյութոնը երկու ջրարջ է խեղդել աշակերտների աչքի առաջ՝ տեղեկացնում է Kron 4 կայքը:
Աշակերտներից մեկը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Բրյութոնը դասի ժամանակ ջրով լի աղբամանում սպանում կենդանիներին: Տղայի մայրը պատմել է, որ նա լաց էր լինում՝ տեսանյութը ցուցադրելիս:
Տղան պատմել է, որ ուսուցիչը որոշել է կենդանիներին սպանել այն բանից հետո, երբ նրանք կերել են դասարանի մեծացրած հավին: Դպրոցի տնօրենությունը աշխատանքից հեռացրել է ուսուցչին: