00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել ilur.am կայքում՝ անդրադառնալով պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակներին:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

դիտվել է 10115 անգամ
Լրահոս
20 Մայ
ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զինծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանը՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցինՊիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունենում նաև թաղային հեղինակությունները Նազենի Հովհաննիսյանը՝ Փարիզում (լուսանկարներ) Պրեմիերա. Սարգիս Ավետիսյան – «Օր օրի» Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության հայտնի հյուրերը (տեսանյութ, լուսանկարներ) Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի նոր` գայթակղիչ լուսանկարը Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Հայտնի անհայտության մասինԱրքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան գրավել են բոլորի ուշադրությունը (լուսանկարներ) Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում էՎերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն. Նիկոլ Փաշինյան Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին Գրետա մայրիկԲաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ Մալազիայի նախկին վարչապետի տանից ոստիկանությունը 72 ճամպրուկ փող և արժեքավոր իրեր է հայտնաբերել (տեսանյութ)Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը Բանանն էժանացել է56-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշեն կամրջից Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. ՇարմազանովԳրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամըԷս էլ շակալներից մեկը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՈվքեր էին Շիրակի մարզում հեղափոխության սկիզբ դնողները«Շիրակ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը և չի մասնակցի «Փյունիկ»-ի հետ կայանալիք խաղինՆիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող (տեսանյութ)«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբԱրթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարար անդամները«Չելսի»-ն` Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները (լուսանկարներ)Լուսանկարներ՝ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքիցՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ
Ամենադիտված