Նախարարը կհարցաքննվի որպես վկա
PoliticalՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում պահանջեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից՝ մշակել նոր առաջարկությունների փաթեթ, որով վերջ կտրվի կարմիր գծերի համար մարդկանց անընդհատ տուգանելու արատավոր սովորությանը:
Վարչապետը Վալերի Օսիպյանից և Արտակ Զեյնալյանից պահանջեց նաև հետամուտ լինել և բացահայտել՝ ինչու է կարճվել Հերացի փողոցում բռնության ենթարկված ուսանողի գործը՝ հիշեցնելով, որ ուսանողն ընդամենը մասնակցում էր հեղափոխական բողոքի ակցիային:
«Բռնությունը բացառելու գործում պետք է գնալ շատ հստակ գործողությունների»,-պահանջեց վարչապետը:
Հարցին միջամտեց ԿԳՆ Արայիկ Հարությունյանը և նշեց, որ Հերացի փողոցում ուսանողին բռնության ենթարկելու քրգործի կարճման դեմ ինքը պատրաստ է ներգրավվել և հանդես գալ որպես վկա: