Շիրակի մարզպետի հավանական թեկնածուն Կարեն Պետրոսյանն է
PoliticalՇիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականից և գյուղատնտեսության նախարար նշանակվելուց հետո դեռևս այդ մարզը մարզպետ չունի:
ԼՈւՐԵՐ.com-ին որոշ տեղեկություններ են հասել այն մասին, որ այդ պաշտոնին հավակնում է Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը, ով մարզում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և քաղաքացիական ակտիվությամբ:
Կարեն Պետրոսյանը 2008 թվականին «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության փոխնախագահն էր, որն Exit poll էր իրականացնում նախագահական ընտրությունների ժամանակ: Նա համակարգում էր Շիրակի մարզում տարվող աշխատանքները:
Վերջինս մեծ ակտիվություն էր ցուցաբերեց նաև Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաների, հանրահավաքների ժամանակ: