Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը
ՏնտեսությունՀՀ նորանշանակ կառավարությունը քննարկում է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը:
Վերջինս նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում պետական եկամուտների հավաքագրումները պետբյուջեով նախատեսվածից ավելի է եղել 14 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա դիտարկել եկամտահարկի մասով որոշակի փոփոխություններ անելու հարցը:
«Երեկ Կենտրոնական բանկի նախագահի հետ այդ թեմայով խոսակցություն է եղել, և կառավարության բոլոր անդամների հետ այդ հարցով մենք քննարկում կունենանք»,-հաղորդմամբ, ասաց վարչապետը:
Այս հարցը դիտարկում էր նաև ՀՀ նախորդ կառավարությունը: