Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
ArmeniaՄոսկվայում մայիսի 17-ին տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության և այլ հարցեր: