Արմատական փոփոխություններ գաղութներում. Տիգրան Նավասարդյանը կնշանակվի պետ
АрменияԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է ՀՀ ՔԿՎ պետ նշանակել «Արմավիր» քրեկատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանին:
Նավասարդյանը քրեակատարողական համակարգի հնաբնակներից է, աշխատել է տարբեր ՔԿՀ-ներում որպես պետ: Եղել է «Էրեբունի» ՔԿՀ-ի, Նուբարաշեն, Հրազդան ՔԿՀ-ների պետ, այս պահին էլ զբաղեցնում է Հայաստանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը:
Նշենք, որ Տիգրան Նավասարդյանը համակարգում բարի համբավ ունի և աչքի է ընկնում իր խստությամբ: Երկար տարիների պաշտոնավարման ժամանակ երբեք աչքի չի ընկել կոռուպցիոն կամ նմանատիպ այլ սկանդալներով:
Տիգրան Նավասարդյանի նշանակմամբ արմատական փոփոխությունների կենթարկվի քրեակատարողական ամբողջ համակարգը: