00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Ինչպես տեղեկացրին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից, մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան բուժման կազմակերպումը շարունակելու նպատակով: Սա, մասնավորապես, նշանակում է, որ Հայաստանի կլինիկաներում բուժվող մանկական քաղցկեղով հիվանդները կստանան անհրաժեշտ բուժումը, և բուժող բժիշկներն ու օգնության կարիք ունեցող մանկական քաղցկեղով հիվանդները կարող են դիմել հիմնադրամներին՝ անհրաժեշտ օգնության կազմակերպման համար:

Բացի այս պահին առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց, հիմնադրամները համատեղ կաշխատեն նաև ոլորտի առողջացման ու երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:

Այս նպատակով, խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի Աննա Հակոբյանը: Աշխատանքային խմբի կազմում են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: Աշխատանքային խումբը բաց է համագործակցության և առաջարկությունների համար, և ցանկացողները կարող են կապ հաստատել վերը նշված հիմնադրամների ու անհատների հետ:

Մոտակա շաբաթներին աշխատանքային խումբը կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը: 

«Անհրաժեշտ է նաև նշել, որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը պահանջում է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ և մեր բոլորի՝ նույնիսկ աննշան թվացող աջակցությունը կարող է բերել մեծ արդյունքների: Եթե բոլորս միավորենք մեր ուժերը, ապա կկարողանանք ոչ միայն լուծել մանկական քաղցկեղով երեխաների խնդիրը, այլև քաղցկեղով բոլոր հիվանդների համար ապահովել արժանապատիվ և ժամանակակից բուժում:

Եվ ուրեմն՝ ի գործ:

Ստորև ներկայացվում են հիմնադրամների կոնտակտային տվյալները.

«Առողջության Կամուրջ» հիմնադրամ - www.bridgeofhealth.org

«Մենք ենք» հիմնադրամ - www.menqenq.com

«Օգնեմ» հիմնադրամ - www.ognem.am

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ - www.cityofsmile.org

«Ֆոնդ100» հիմնադրամ -www.f100.am»,- նշված է Աննա Հակոբյանի գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

դիտվել է 6636 անգամ
Լրահոս
20 Մայ
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզի լրացրել է սպորտի վարպետի նորման ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զինծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանը՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցինՊիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունենում նաև թաղային հեղինակությունները Նազենի Հովհաննիսյանը՝ Փարիզում (լուսանկարներ) Պրեմիերա. Սարգիս Ավետիսյան – «Օր օրի» Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության հայտնի հյուրերը (տեսանյութ, լուսանկարներ) Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի նոր` գայթակղիչ լուսանկարը Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Հայտնի անհայտության մասինԱրքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան գրավել են բոլորի ուշադրությունը (լուսանկարներ) Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում էՎերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն. Նիկոլ Փաշինյան Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին Գրետա մայրիկԲաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ Մալազիայի նախկին վարչապետի տանից ոստիկանությունը 72 ճամպրուկ փող և արժեքավոր իրեր է հայտնաբերել (տեսանյութ)Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը Բանանն էժանացել է56-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշեն կամրջից Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. ՇարմազանովԳրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամըԷս էլ շակալներից մեկը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՈվքեր էին Շիրակի մարզում հեղափոխության սկիզբ դնողները«Շիրակ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը և չի մասնակցի «Փյունիկ»-ի հետ կայանալիք խաղինՆիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող (տեսանյութ)«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբԱրթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարար անդամները«Չելսի»-ն` Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները (լուսանկարներ)Լուսանկարներ՝ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից
Ամենադիտված