Հայաստանի հրաձգության առաջնությունում պայքարի մեջ են մտնում երիտասարդները
ՍպորտՄեկնարկում է Հայաստանի գնդակային հրաձգության երիտասարդների առաջնությունը:
Մայիսի 18-20-ը տեղի կունենա գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Մեկնարկային օրը` ժամը 16.00-ին, նախատեսված է միայն առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Մայիսի 19-ին մարզիկները կմրցեն օդամղիչ հրացան 10 մ տղաներ և աղջիկներ՝ 60 կրակոց և վազող թիրախ 10 մ տղաներ և աղջիկներ՝ 30+30 կրակոց, իսկ մայիսի 20-ին՝ օդամղիչ ատրճանակ 10 մ տղաներ և աղջիկներ՝ 60 կրակոց և վազող թիրախ 10 մ խառը վազք տղաներ և աղջիկներ՝ 2x20 կրակոց մրցաձևերում:
Առաջնության փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 15.30-ին: