Սպիտակ ռնգեղջյուրին փորձում են բնաջնջումից փրկել փոխնակ մայրության միջոցով
ԱյլՍան Դիեգոյի կենդանաբանական այգում էգ հարավային սպիտակ ռնգեղջյուրը կաղողացել է հղիանալ արհեստական բեղմնավորման միջոցով, ինչը գիտնականներին բնաջնջվող հյուսիսային ենթատեսակի պոպուլյացիայի վերականգնման հույս է տալիս: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
16 – 18 ամսվա ընթացքում, այդքան է տեւելու կենդանու հղիությունը, Վիկտորյա ռնգեղջյուրը կգտնվի խիստ հսկողության ներքո: Եթե դրան հաջողվի առողջ սերունդ տալ, գիտնականները հուսով են, որ ապագայում նա կկարողանա փոխնակ մայր դառնալ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի ձագի համար:
Այս տարվա մարտին Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային ենթատեսակի վերջին արական ներկայացուցիչը: Արգելոցում, որտեղ նա բնակվում էր, պահպանել են նրա գենետիկական նյութը՝ հուսալով, որ ցեղը կարող է շարունակել հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին երկու էգերից մեկը: Հարավային ենթատեսակի պոպուլյացիան այս պահին ունի շուրջ 20 հազար առանձնյակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: