Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Sport
«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ամսվում է.
 
«ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ․ որոշման կիրառման պարզաբանման վերաբերյալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը (այսուհետ՝ Ակումբ) հայտնում է հետևյալ դիրքորոշումը․
Ցավում ենք, որ ՀՖՖ պարզաբանումը ընդհանրապես չի բխում ՀՖՖ կանոնադրությունից, ՀՀ օրենսդրությունից։ ՀՖՖ պաշտոնատար անձինք ակնհայտ սուբյեկտիվ անձնականացված մոլուցքով իրենց բոլոր գործողությունները իրականացնում են բացառապես Ակումբին հնարավոր չեմպիոնությունից զրկելու նպատակով և այդ ամենը թաքցնում են կանոնակարգերի, ընթացակարգերի և ՀՖՖ կանոնադրության կողմնակալ և սուբյեկտիվ մեկնաբանությունների ներքո։ Ակումբը որևէ դեպքում չէր կարող տուգանվել 12 միավորի նվազեցմամբ։ Ակումբը գործի բոլոր մանրամասները սահմանված կարգով կներկայացնի արբիտրաժային դատարան և այս հայտարարության նպատակը դա չէ։
 
Այս հայտարարությամբ անդրադառնում ենք 17.05.2018թ․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովմանը։ Մասնավորապես, օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված է․ «Արգելել արբիտրաժային վարույթի մասնակիցներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը և/կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կարգապահական կոմիտեին և/կամ այլ անձանց կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կարգապահական կոմիտեի 05.05.2018թ թիվ 17-18-28 արձանագրային որոշման 2-րդ կետը, ներառյալ արգելել կատարել որևէ գործողություն, որն ուղղված կլինի ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ ֆուտբոլային ակումբի միավորների նվազեցմանը։»
Սա նշանակում է, որ ՀՖՖ ցանկացած պաշտոնատար անձ ընթացիկ մրցաշրջանում Ակումբի միավորներից որևէ միավոր իջեցնելու իրավունք չունի քանի դեռ գործում է նշված հայցի ապահովումը։
 
Ի տարբերություն ՀՖՖ օրենքին և կանոնակարգերին հակասող բազմաթիվ գործողությունների, Ակումբը իր գործողությունները կատարում է իրավական ճանապարհով և նշված դատական ակտը կայացվել է հենց այդ բարեխիղճ և օրենքից բխող գործողությունների արդյունքում։ Ցավոք, ՀՖՖ գործելաոճը բացարձակ միանձնա որոշումների շրջանակներից այն կողմ չի զարգանում և իհարկե, այս պարագայում անիմաստ է ենթադրել, որ ՀՖՖ-ն կրկին անգամ կուսումնասիրի փաստերը, ՀՀ օրենսդրությունը և կվերականգնի Ակումբի միավորները մրցաշարային աղյուսակում՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրության պահանջները կոպիտ խախտելու գործողություններից։
 
Նշենք, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ 17.05.2018թ․ և պարտադիր է ՀՖՖ բոլոր մարմինների, պաշտոնատար անձանց և կոմիտեների համար։ Դատական ակտը չկատարելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և Ակումբը հույս ունի, որ նշված պարզաբանման հրապարակումից հետո համապատասխան մարմինները հստակ իրավական գնահատական կտան ՀՖՖ պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք դիտավորյալ չեն կատարում ՀՀ դատական ակտը։
ՀՖՖ բազմաթիվ հղումները ՈՒԵՖԱ և այլ կանոնակարգերին ձևական են։ ՈՒԵՖԱ որևէ կանոնակարգ չի նախատեսում դեպք, որ ՀՖՖ նախագահի ներկայությամբ լրագրողների հետ կիսաբանավեճային քննարկումները կարող են համարվել Ակումբին վերաբերվող Բողոքարկման կոմիտեի որոշման հրապարակում։
 
UEFA-ի կարգապահական կանոնակարգի հոդված 70-ի համաձայն կարգապահական միջոցները ուժի մեջ են մտնում դրանց ծանուցման պահից։ Նույն կանոնակարգի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բոլոր ծանուցումները, ներառյալ կարգապահական մարմինների կայացրած որոշումները, պետք է հասցեագրվեն համապատասխան միությանը կամ ակումբին, որն էլ, հետո, եթե կիրառելի է, պետք է անձամբ տեղեկացնի համապատասխան անձին։ Կարգապահական մարմինների բոլոր հաղորդագրությունները ուղարկվում են ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի տեսքով։
 
Երբ խոսք է գնում Ակումբի բողոքարկման համաձայն կայացված Բողոքարկման Կոմիտեի որոշման հրապարակման մասին, ապա նշված հրապարակումը վերաբերվում է Ակումբին և այն բացառապես կարող է ուժի մեջ մտնել, երբ այդ որոշումը տրամադրվում է Ակումբին։ Վատագույն դեպքում, եթե գիտաֆանտաստիկ իրավաբանական վերլուծությունների ներկայացուցիչները պնդեն, որ հրապարակումը այլ բան է, ապա միևնույնն է այդ դեպքում էլ հրապարակման պահ կարող է համարվել բացառապես և նվազագույնը այն պահը, երբ Բողոքարկման կոմիտեի որոշումը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում։
 
ՀՖՖ մնացած գործողությունները չեն կարող համարվել Բողոքարկման կոմիտեի որոշման հրապարակում։
Այսպիսով, անդրադառնանք դեպքերի հաջորդականությանը, որն ընդհանրապես չի համապատասխանում ՀՖՖ տարածած հայտարարությանը։
 
ՀՖՖ-ն տարածում է սխալ տեղեկություն, որ 16.10 ուղիղ եթերով հրապարակել է Բողոքարկման Կոմիտեի որոշումը։ Չկա ուղիղ եթեր, որտեղ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի անդամը ամբողջությամբ կարդում է այդ որոշումը։ Բացի դա, կրկին պնդում ենք, որ ՀՖՖ կայքում այդ որոշումը հրապարակվել է 17.58-ին։ Մինչև այդ պահը ցանկացած չակերտավոր հրապարակում չի բխում ՀՖՖ կանոնադրությունից և չի համարվում պաշտոնական հրապարակում։
Պնդում ենք և շարունակելու ենք պնդել, որ Բողոքարկման որոշման հրապարակումը տեղի է ունեցել Ակումբի կողմից ՀՖՖ-ին դատական ակտի վերաբերյալ տեղեկացնելուց հետո։ ՀՖՖ պաշտոնական հայտարարություններում տեղ գտած բառախաղը կամ ժամանակագրական խաղը չի ազատում ՀՖՖ աշխատակազմին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից և նրանք պարտավոր են բոլոր դեպքերում կատարել դատական ակտը։
Համաձայն ՀՖՖ կանոնադրության 12-րդ գլխի 2-րդ կետի․ «2.ՀՖՖ աշխատակազմի անդամները պարտավոր են պատշաճ կերպով կատարել սույն կանոնադրությունից, ՀՖՖ այլ կանոնակարգերից, շրջաբերականներից, ինչպես նաև իրավասու մարմինների որոշումներից բխող պահանջները։»
 
Բողոքարկման կոմիտեի որոշումը ի կատար է ածվում ՀՖՖ աշխատակազմի կողմից։ Այլ կարգ չկա ՀՖՖ կանոնադրությամբ։ Բողոքարկման կոմիտեի որոշումը հրապարակվել է 17.58 և աշխատակազմը մինչև այդ պահը չէր կարող այդ որոշումը համարել հրապարակված։ Մինչև այդ պահը աշխատակազմը տեղեկացել է դատական ակտի մասին և դիտավորյալ մինչ այս պահը չի կատարում այդ դատական ակտով սահմանված պահանջները։ Եթե աշխատակազմը չի հարգում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դիտավորյալ չի կատարում, ապա հնարավոր է, կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք։ Ակումբը ցավում է, որ աշխատակազմը տեղի է տվել ՀՖՖ նախագահի անձնական ցուցումներին և ցանկություններին, այնուամենայնիվ, այս դեպքում պատասխանատվությունը կկրեն ՀՖՖ աշխատակազմի անդամները։
Որպես նշված պատմության տրամաբանական շարունակություն, ՀՖՖ-ն այսօր տարածել է նոր հաղորդարություն։ 15.38 ՀՖՖ-ն հայտնել է, որ Մայիսի 20-ին, «Նաիրի» մարզադաշտում, «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
 
Եթե համադրում ենք ՀՖՖ երկու նորությունները, որ Ակումբի միավորները ճիշտ են նվազեցվել և 20-ին պետք է կայանա մրցանակակիրների պարգևատրությունը, պարզ է դառնում, որ ՀՀ դատարանի օրինական որոշումը խախտելու մտադրությունը հստակ է ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց մոտ և Ակումբը զրկվում է չեմպինի տիտղոսից։
 
Սկսած 2018 մայիսի 4-ից ՀՖՖ ձեռնամուխ է եղել առաջացած խնդրի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումներին և կազմակերպչական աշխատանքներին։ 2018թ․ մայիսի 5-ին ՀՖՖ-ն հապճեպ հասցրել է անցկացնել Փորձագիտական կոմիտեի նիստ (որը մեր պնդմամբ չի եղել) և անմիջապես նույն օրը հապճեպ կայացրել է Ակումբի 12 միավորները նվազեցնելու որոշում (իսկ Կանոնակարգի համաձայն կարող էր նվազեցնել առավելագույնը 6, եթե իհարկե ապացուցեր, որ Ակումբը կապ ունի խնդրի հետ)։ Նշենք, որ ՀՖՖ նախագահը ասուլիսի ժամանակ հաստատում է, որ այդ որոշումը պետք է լիներ, որովհետև դա համընկնում է իր կարծիքի հետ։ Ակումբը մանրամասն հիմնավորումներով բողոք է ներկայացրել ՀՖՖ-ին։ ՀՖՖ-ն (չենք առանձնացնում Բողոքարկման կոմիտեին, որովհետև այս պահին համարում ենք, որ գոյություն չունեն Կոմիտեներ, գոյություն ունի միայն ՀՖՖ նախագահի կամքը) կրկին մինչև մայիսի 20-ը 18.05.2018 թվականին հապճեպ, առանց որոշումը Ակումբին տրամադրելու, առանց այն ՀՖՖ կայքում տեղադրելու, բացառիկ արագաշարժությամբ ժամը 15.00-ին տեղադրում են հայտարարություն, որ ժամը 16.00-ին մամլո ասուլիս են հրավիրում։ Այս բացարձակ արագաշարժությունը վկայում է ՀՖՖ կողմից «Իր չեմպիոնին» հապճեպ ընտրելու անսահմանափակ ցանկությամբ։ Երբ ՀՖՖ-ն տեղեկանում է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի համաձայն Ակումբի միավորները չեն կարող նվազեցվել, ՀՖՖ-ն արագ հրապարակում է իր կայքում Բողոքարկման կոմիտեի որոշումը և արդեն ոչ աշխատանքային 06.05.2018թ․ հանդես են գալիս իրենց անօրինական գործողությունները հիմնավորող հայտարարություններով և մրցաշրջանի չեմպիոնին 20.05.2018թ․ հայտարարելու մտադրությամբ, որ հանկարծ Ակումբը իր իրավունքները պաշտպանելու որևէ տեխնիկական հնարավորություն չունենա։
 
Ակումբը առաջարկում է բոլոր շահագրգիռ կողմերի մանրամասն ծանոթանալ խնդրին և ՀՖՖ աշխատակազմի աշխատակիցներին առաջարկում ենք ենթարկվել ՀՀ դատական ակտի պահանջներին՝ մինչև 2018 թվականի մայիսի 19, ժամը 22.00 վերականգնել Ակումբի նվազեցրած միավորները»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular