00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերում

Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին

Արմեն Հովասափյանը գրում է.

Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև... Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։ Այդ ապշեցուցիչ փաստը միշտ հետաքրքրել է ինձ, քանի որ մասոնության մասին իմ պատկերացումները փոքր-ինչ հակասում էին այդ շարժմանը վերը հիշատակված անձանց մասնակցությանը։ Իմ առջև միշտ հառնում էր մի տրամաբանական հարց. եթե նրանք բոլորը մասոններ են եղել, ապա այդ դեպքում ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին։ Այս հարցը երկար ժամանակ ինձ համար բաց էր մնում, մինչև հնարավորություն առաջացավ իմ հարգելի ընթերցողի հետ քննարկելու տարակույսներն ու հետևություններ անելու։

Հայտնի է, որ Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք պետություններում մասոնությունը պետական և ազգային ավանդույթներից անբաժան ընդհանրություն է։ Կանոնական մասոնությունը երբեք հակամիապետական կազմակերպություն չի եղել։ Անգլիայի Միավորված մեծ օթյակի Մեծ վարպետը ավանդաբար թագավորական ընտանիքի անդամներից մեկն է, Ազատ որմնադիրների շվեդական միաբանության Մեծ վարպետը` Շվեդիայի թագավորը։ Իտալիայում մասոնները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 19-րդ դարում միասնական իտալական պետության ստեղծման գործում։ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդին մասոն էր։

Մասոնությունը հասկանալու և օգտագործելու նպատակով նրան անդամագրվել է Պետրոս 1-ին ցարը, բայց դա ոչինչ չտվեց նրան։ Նա չկարողացավ հասկանալ ո՛չ մասոնության էությունը, ո՛չ էլ վտանգը։ Պետրոսին մասոնությունը ցույց տվեցին այն տեսքով, ինչ ձեռնտու էր մասոնությանը, և ցարի մոտ մասոնության մասին, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ձևավորվեց։ Պետրոս 1-ինը Ռուսաստանի պետական դրոշն ընդունեց մասոնական գույներով (ինչպես Ֆրանսիայինն ու ԱՄՆ-ինը)` սպիտակ, երկնագույն և կարմիր, սպիտակը (շոտլանդական)` վերևում։ Երբ կոմունիստները մասոնական այդ դրոշը փոխարինեցին կարմիրով, դա չի նշանակում, թե նրանք վատը փոխարինեցին լավով։ Կարմիր դրոշը, այսպես կոչված, «Ռոտշիլդների դրոշն» է («Ռոտշիլդ» թարգմանաբար նշանակում է «կարմիր պաստառ»)։ Կոմունիստներն ուղղակի չարի մի ձևը փոխեցին մեկ ուրիշով։ Բայց դա սոսկ մասոնական լեգենդ է, իսկ այ որ Պավել 1-ին, Ալեքսանդր 1-ին, Ալեքսանդր 2-րդ կայսրերը մասոններ են եղել, պատմական փաստ է։

Բանն այն է, որ գոյություն ունեն իրենց մասոնական օթյակներ կոչող երկու միանգամայն տարբեր տիպի կազմակերպություններ։ Մասոններն իրենք այդ կազմակերպություններն անվանել են կանոնական և ոչ կանոնական օթյակներ։

Կանոնական մասոնությունը սկիզբ է առնում միջնադարյան ազատ որմնադիրների, գոթական տաճարների, ամրոցների ու դղյակների շինարարների արհեստագործական համքարություններից (գիլդիա)։ Նրա ծեսերի հիմքում ընկած են շինարարական աշխատանքների սիմվոլները։ Իր ներկա տեսքը կանոնական մասոնությունն ստացել է 18-րդ դարում` Անգլիայում։ Ըստ էության` իսկական մասոնությունը հենց դա է։ Հենց կանոնական օթյակների անդամներ էին Սուվորովը, Մոցարտը, իրենց ժամանակի բազմաթիվ այլ ականավոր մարդիկ, հայրենիքի նվիրյալ զավակներ, բոցաշունչ հայրենասերներ ու վսեմ գաղափարների մարտիկներ։ Ցանկացած կանոնական օթյակի հիմնական սկզբունքներն են` մեկ Աստծո հավատը, ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, խաղաղության, սիրո և եղբայրության իդեալներին հասնելու ձգտումը։ Կանոնական մասոնները պարտավոր են սիրել իրենց երկիրը, հավատարիմ լինել նրա օրենքներին ու օրինական ընտրված իշխանություններին, աշխատանքը համարել մարդու հիմնական պարտականությունը, հարգել աշխատանքն իր բոլոր ձևերով։

Ոչ կանոնական մասոնությունը իրենց մասոններ համարող, բայց միաժամանակ մասոնության հիմնարար սկզբունքները մերժող մարդկանց միություն է։ Առավել խոշոր ոչ կանոնական մասոնական կազմակերպությունը Ֆրանսիայի Մեծ արևելքն է (նշեմ, որ Ֆրանսիայում կա նաև կանոնական մասոնություն, որի կազմակերպություններն են Ֆրանսիայի Ազգային մեծ օթյակը և Ֆրանսիայի Գերագույն խորհուրդը)։ Ոչ կանոնական մասոնների օթյակները ճանաչված չեն համաշխարհային մասոնական եղբայրության կողմից։ Ոչ կանոնական օթյակներում միանգամայն այլ գաղափարախոսություն է, այլ կառուցվածք, այլ սկզբունքներ։ Իսկ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բնայ Բրիթը», «Ռոթարի» ակումբը, Բիլդերբերգյան ակումբը, առհասարակ կապ չունեն մասոնության հետ, թեև երբեմն հավակնում էլ են մասոնական կազմակերպություններ կոչվելուն։

Եվ այսպես, մասոնությունը ո՛չ կրոն է, ո՛չ եկեղեցի, ո՛չ էկումենիկ շարժում, ո՛չ պաշտամունք, ո՛չ աղանդ։ Մասոնությունը չի կառուցվում կրոնադավանական սկզբունքով։ Մասոնության նպատակն է ի մի բերել լավ մարդկանց` միմյանց հետ շփվելու, միմյանց օգնելու համար, անկախ նրանց դասային, ազգային ու կրոնական տարբերություններից։ Իսկ միջազգային մասոնական դավադրության` միասնական կենտրոնից կառավարվող մի ինչ-որ գաղտնի կազմակերպության թեման անհեթեթ է, քանի որ բոլոր երկրների բոլոր Մեծ օթյակները լիովին անկախ են։

Հ.գ. Համաշխարհային մասոնության նշանավոր գործիչներից մեկը` Ալբերտ Պայկը, գրել է. «Որպես իր երկրի քաղաքացի, մասոնը պետք է լինի սահմանադրական կառավարության, օրենքի, կարգուկանոնի, կարգապահության և պետական իշխանությանը ենթարկվելու կողմը»։

դիտվել է 9870 անգամ
Այս թեմայով
Լրահոս
18 Հուն
Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)Թշնամու առաջ ներսից դարպասներ բացող ուժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուսակցությունը պահի. Արամ Մանուկյան (տեսանյութ)ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԱԾ տնօրենը նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակելՊետության մեջ պետություն են դառնում. Էդմոն ՄարուքյանԱրմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Եթե հաստատվի՝ Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ «Ժառանգություն»-ը ոչ մեկի կարիքը չունի (տեսանյութ)Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթԲլոկչեին տեխնոլոգիաներ՝ արտահերթ ընտրություններին (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում. Դավիթ ՍանասարյանԹուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է․ ՇարմազանովՀանրապետականները շտապ հավաքվում են. ի՞նչ կորոշեն. armlur.amԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըՈճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունըԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՕրվա խորհուրդը«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Նիկոլ Փաշինյան Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով. Կարեն ԳրիգորյանԱրագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը
Ամենադիտված