Բողոքի ակցիա «Սուրմալու» առևտրի կենտրոնում. ՈւՂԻՂ
Video«Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 21-ի առավոտյան, բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի տարածքում: Նրանք պահանջում են նվազեցնել տեղի վարձավճարները, քանի որ հեղափոխության օրերին, երբ Արշակունյաց պողոտան ցույցերի պատճառով փակ է եղել, իրենք գումար չեն աշխատել և ցանկանում են այդ օրվա վարձերը չվճարել:
Աշխատակիցներին մոտեցավ «Սուրմալու» տոնավաճառի ղեկավարության ներկայացուցիչ Զաքարյանը: Աշխատակիցները վերջինիս ներկայացրին իրենց պահանջը, սակայն Զաքարյանը նշեց, որ ինքը հարկային պարտավորություններ ունի և չի կարող նվազեցնել վարձավճարները. «Ես հարկային պարտավորություններ ունեմ, թող իմ վարձավճարը իջեցնեն, ես էլ ձերն իջեցնեմ: Գնացեք դիմեք ՊԵԿ՝ թող իրենք մեր հարկային պարտավորությունները իջեցնեն, ես էլ կիջեցնեմ»,- ասաց տոնավաճառի ներկայացուցիչը:
Աշխատակիցները նշեցին, որ պատրաստվում են գնալ ՊԵԿ և պահանջել, թե ինչի հիման վրա են այդքան գումարներ վերցնում տոնավաճառի ղեկավարությունից և պահանջեն իջեցնել տոնավաճառի ղեկավարության հարկային պարտավորությունները:
Տեսանյութը՝ 1in.am-ի: