Ինքնաթիռը օդ բարձրանալու ժամանակ ծխով է լցվել (տեսանյութ)
ՏեսանյութերGazeta.ru-ն հայտնում է, որ Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Տոկիոյի օդանավակայանից օդ բարձրանալու ժամանակ ծխով է լցվել։
Հայտնում է, որ Boeing 767 ինքնաթիռն ուղևորվում էր Հոնկոնգ։ Օդանավի անձնակազմը տարհանել է բոլոր 137 ուղևորներին: Նրանցից մեկի խոսքով՝ ծուխը դուրս է եկել օդորակիչներից ու ուղեկցվել է այրվածի ուժեղ հոտով: Ավիաընկերությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, հոսպիտալացվածներ չկան: