Հայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:
Խաբարովսկում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի թիմի տղաները նվաճել են 4 մեդալ։
Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։