Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին դարձավ 2017/18 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիրը:
Արգենտինացի հարձակվողը Իսպանիայի ավարտված առաջնությունում դարձել է 34 գոլի հեղինակ:
68 միավորով Մեսսին 4 միավորով գերազանցեց «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահին (32 գոլ Անգլիայի առաջնության 36 խաղում): Երրորդ տեղում Հարի Քեյնն է (30 գոլ ԱՊԼ-ի 37 խաղում):
Ավելի վաղ Մեսսին եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու էր դարձել 2010, 2012, 2013, 2017 թվականներին:
Լուսանկարը` Reuters-ի: