Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1972թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր Գ. Մ.-ին (1970թ.): Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: