Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ հրշեջ ջոկատի մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 14:00-ին:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 4-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում ամբողջությամբ այրվել են բնակելի վագոն-տնակը (27 քմ) և դիմացի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):
Տուժածներ չկան: