Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի:
Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:Հունիսի 21-24-ը Լիբանանի Բեյրութ քաղաքում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը:
Մրցաշարը կազմակերպել է Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում են Լիբանանի, Քաթարի, Եգիպտոսի և Հայաստանի հավաքականները: Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:
Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: