Արգենտինայի հավաքականի կազմը
ՍպորտԱրգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակը:
Հարավամերիկացիները Մունդիալին կներկայանան հետևյալ կազմով.
Դարպասապահներ՝ Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»),
Պաշտպաններ` Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»),
Կիսապաշտպաններ` Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա («Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»),
Հարձակվողներ՝ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: