Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը
Արտաքին ՔաղաքականՆիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Յուհա Սիպիլեն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆինլանդիայի վարչապետն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով ամենայն հաջողություններ աշխատանքում։