Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնի
ՍպորտՄայիսի 23-ին, ժամը 17:30-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը «բաց» կլինի միայն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:
Մարզումից հետո, ժամը 19:30-ին, լրագրողները կարող են հանդիպել ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին հանդիպում կանցկացնի Մալթայի հետ, հունիսի 4-ին` Մոլդովայում: