«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)
ՏեսանյութերՀարվարդի համալսարանի ուսանող, չինացի դերասան Մայքլ Հյոն Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով համալսարանի ճաշարանի ուտեստները:
«Տոլմա Հարվարդում: Իսկ դո՞ւք որքան եք սիրում տոլմա»,- մեկնաբանել է լուսանկարը Մայքլը՝ գրելով «տոլմա» բառը լատինատառ ու հայատառ:
Լուսանկարում երևում է ուտեստի նկարագրությունը՝ Stuffed grape leaves («Խաղողի լցոնած տերևներ»):
Նշենք, որ ավելի վաղ Մայքլ Հյոն կոչ էր արել իր բոլոր հետևորդներին՝ սովորել հայերեն:
«Գրի՛ր հայերեն, խոսի՛ր հայերեն, կարդա՛ հայերեն, սովորի՛ր հայերեն. մի՛ սպասիր», - ասել էր նա Instagram-ում հրապարակված տեսանյութում:
Չինացի դերասանը խոստովանել է, որ առաջին անգամ այցելելով Հայաստան, սիրեց Հայաստանի պատմությունը և ժողովրդին: