Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 

«Զգույշ խոսիր Ղարաբաղում»

Բլոգոսֆերա

Ես առաջիններից մեկն էի, որ համատարած էյֆորիայի պայմաններում, որպես վերլուծաբան, լրջագույն տարակուսանք հայտնեցի՝ կապված Արցախին բանակցային սեղան բերելու փաշինյանական պնդման ու այդ պնդման ձևի կապակցությամբ։ Պատճառները երկուսն էին
ա․ բանակցային սեղանին հայկական միայն մեկ կողմի ներկայությունը մանևրելու ու «դե հլը պտի տենանք՝ մյուս կողմն ինչ ա ասում» խաղաքարտն օգտագործելու հնարավորություն է տալիս։ Տերպետրոսյանական ժամանակներից սկսած մինչև 2016 թ․ ամառ այս հնարքը քանիցս փրկել է մեզ հողերի կորստից ու պետականության մայրամուտից։ Կարճ ասած՝ հնարքը շատ պարզ է՝ մշտապես պահեստազորում ունենալ թիկունքում կազմ ու պատրաստ կանգնած ու պատերազմական դաշտում չհյուծվող դիմադրական ռեսուրս՝ հանձին Արցախի սուբյեկտայնության։ Իսկ եթե բանակցային սեղանին լինենք միաժամանակ երկուսով, ու, Աստված մի արասցե, ռեալպոլիտիկի մակարդակում հավասարակշռությունը ժամանակավորապես խախտված լինի ի վնաս մեզ, ինչպես 2016 թ․ ապրիլից հետո, այս խաղաքարտը չի աշխատի, որովհետև ինքն այլևս չի լինի։

բ․ 1992 թ․ մարտի 24-ի ԵԱՀԽ-յան հայտնի որոշմամբ խաղաղության կոնֆերանսին մասնակցելու համար որպես շահագրհիռ կողմեր են ճանաչվել «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչները», հիմա՝ այն ժամանակվա ԼՂՀ Գերագույն խորհուրդը և «այլ ներկայացուցիչները»։ Հետագայում ադրբեջանցիներին հաջողվեց թե՛ լոբբինգի՛, թե՛ փաստաթղթային մակարդակով հասնել նրան, որ «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչները» դարձույթը մեկնաբանվի ու ներկայացվի որպես «ԼՂ հայկական և ադրբեջանական համայնքներ»։ 

Չնայած սրան՝ այս թեման վաղուց ի վեր գերեզմանված էր մեր կողմից։ Կազանյան բանակցություններից ու Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ բանակցությունները փակուղի էին մտել, միջազգային դերակատարներին միայն «երկրորդային դիվանագիտության» (second-track diplomacy) մակարդակով էր հաջողվում վերակենդանացնել «ադրբեջանական համայնքի» թեման։ Այս համատեքստում վարչապետի նշված հայտարարությունն ակնհայտորեն ինքնածուղակ էր դառնալու՝ լավ առիթ ստեղծելով ադրբեջանական կողմի համար փոխելու բանակցային հավասարակշռությունը և ասելու, որ «դեմ չենք, թող շահագրգիռ կողմերն էլ մասնակցեն»։ Ու եթե հայկական կողմը փորձի մերժել այդ պատասխան առաջարկը, ֆորմալ առումով կհայտնվի ապակառուցողական կողմի դիրքերում։ 

■ Ցավոք, «բ» կետում նշածս մտահոգություն-կանխատեսումը հենց այդ օրերին իրականացավ՝ ի դեմս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի մեդիաակտիվացման ու «համայնքների» թեմային պաշտոնական Բաքվի մակարդակում հետևողական անդրադարձերի (հղումները տե՛ս մեկնաբանություններում)։ 

■ Այս ամենը չէր լինի, և բանակցային հարցում ադրբեջանական «հանգած հրաբուխը» չէր արթնանա, եթե կանխավ դրսևորվեր խնդրի մանրազնին իմացություն ու նախընթաց փորձի հետ ծանոթացում։ Կհամարձակվեմ ենթադրել, որ դրա ցանկությունը չի էլ եղել, այլապես, ականջալուր իր ստվերային խորհրդականներին, վարչապետը նշանակումից անմիջապես երկու օր անց նման հապճեպ հայտարարություն չէր անի՝ հակառակ նախքան ընտրվելն ու նշանակվելը ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած այն հավաստիացմանը, որ ինքը սպասելու է, որ պետական համապատասխան ինստիտուտներն իրեն իրազեկեն բանակցային նրբությունների մասին։

 

Էդգար Էլբակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով
Ամենադիտված