Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, որի պատճառով նրան Մատենադարանի տարածքից հեռացրել են այլ տեղ։ Արդեն 29–րդ օրն է՝ Չուգասզյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակել, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը News.am–ի հետ զրույցում ասաց, որ Չուգասզյանը բժիշկների հսկողության ներքո է, սակայն կոնկրետ գտնվելու վայրը չեն ասում, որ նրան չանհանգստացնեն։