Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում 

61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի  61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջույնի  խոսքում նշել է. «Այսօր երկրի իշխանությունների կողմից հրապարակային հայտարարությունների տեսքով մենք ստանում ենք այն հավաստիացումները, որ արդարադատության իրականացման համար վերանալու են խոչընդոտները: Այս նոր իրավիճակում փաստաբանի դերն առավել քան երբևէ կարևոր և առանցքային է լինելու»: 

Նա շեշտել է, որ արտոնագրի հավակնորդներից յուրաքանչյուրն իր ուժերով է ընդունվել, սովորել փաստաբանական դպրոցում և ստացել որակավորման վկայական, ինչը կարևոր է հետագա գործունեության ընթացքում կոռուպցիոն ռիսկերը բացառելու հարցում: Փաստաբանների պալատի նախագահը բարի երթ է մաղթել ապագա փաստաբաններին՝ հիշեցնելով նրանց մասնագիտական գործունեությանը սրտացավորեն մոտենալու մասին:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով փաստաբանի դերի կարևորությունն օրենսդրական փոփոխությունների  շրջանակներում: Նա հորդորել է շրջանավարտներին պատվով իրականացնել իրենց առաքելությունը. այն է՝ լինել արդարադատության իրականացման առանցքային դերակատար: Նա վստահություն է հայտնել, որ ապագա փաստաբաններն ունենալու են իրենց ավանդը փաստաբանության զարգացման գործում:  Զուգահեռներ անցկացնելով ԱՊՀ երկրների փաստաբանական ինստիտուտների հետ՝ Սիմոն Բաբայանը նշել է, որ մեր հանրապետության փաստաբանական համակարգն առաջատար դիրքերում է շնորհիվ նաև երիտասարդ և  ստեղծագործ մտածողություն կրող փաստաբանների:  

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ հիշեցնելով, որ ուսումնառության ընթացքում սովորած և քննարկած թեմաների արժեքը նկատվելու է աշխատանքի ընթացքում: Նա խորհուրդ է տվել մասնագիտությանը վերաբերել պատասխանատվությամբ և լինել պրոֆեսիոնալներ: Մաղթել է ապագա փաստաբաններին հիմնել գրասենյակներ և մատուցել արժանավայել ծառայություն: Սեդրակ Ասատրյանն իր ելույթն ավարտել է Կոնֆուցիոզի խոսքերով. «Հիշեք, որ հազարավոր կիլոմետրերը սկսվում են առաջին քայլից»: Եզրափակելով խոսքը՝ Սեդրակ Ասատրյանը ապագա գործընկերներին  հորդորել է քայլ անել:

Խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը նշել է, որ փաստաբանն անարդարության դեմ պայքարի մարտիկ է: Նա խորհուրդ է տվել չհիասթափվել և չհանձնվել, հաղթահարել վախերը: Նա նշել է, որ փաստաբանը պետք է  կարողանս իրավունքը բարձրացնել արվեստի մակարդակի:  «Այն օրը, երբ գիտակցենք, որ ոչ թե մարդն է պայքարի մեջ, այլ պայքարը մարդու մեջ, կլինի արդարության հաղթահանդես»,-համոզմունք է հայտնել Տարոն Սիմոնյանը: Նա  մաղթել է  սիրել գործը և կերտել արդարության պայքարի սեփական պատմությունը:

Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ այն ինչ հիմա է կատարվում մեր երկրում մեծ հորիզոններ է բացում ապագա փաստաբանների համար: Նա շեշտել է մարդու իրավունքի նորմատիվ բնույթի հանդեպ հարգանքը: Արա Ղազարյանը նկատել է, որ փաստաբանի աշխատանքում ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ բոլորը կարող են լինել նրա վստահորդները: «Փորձը ցույց է տալիս, որ երեկվա ընդդիմախոսը դառնում է փաստաբանի վաղվա վստահորդը»,-ասել է նա: Արա Ղազարյանը ուշադրություն  է հրավիրել մրցակցային պայմանների պարագայում միշտ հիշել փաստաբանական էթիկայի մասին և չվիրավորել հակառակորդ կողմը ներկայացնող գործընկերոջը: Նա հիշեցրել է, որ միշտ էլ հնարավոր է առանց վիրավորելու սուր քննադատել:

Ելույթներով հանդես են եկել նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտներ Դիանա Քարազյանը,  Վարազդատ Հարությունյանը և Վահագն Ավագյանը:  Նրանք շնորհակալություն են հայտնել Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին և աշխատակազմին ուսումնառության գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Ապագա փաստաբանները նշել են, որ  ամենօրյա աշխատանքով արդարացնելու են փաստաբանի պատվաբեր կոչումը: Վարազդատ Հարությունյանը համարել է փաստաբանական դպրոցը հետբուհական կրթության լավագույն օրինակներից և կարևորել փաստաբանության դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում: Վահագն Ավագյանը նշել է, որ յուրաքանչյուր փաստաբանի հաջողություն համայնքի հաջողությունն է: Նա  կարծիք է հայտնել, որ մարդն ամենաթանկ կապիտալն է և վճիռները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:  

Ելույթներին հաջորդել են  փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման    արարողությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ)
Ամենադիտված