00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերում Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)

«Փաստ». «Չի կարելի բոլոր հարցերը փողոցում լուծել»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը:

– Պրն Մինասյան, որպես Երևանի ավագանու անդամ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն ունեցան վերջին մեկ ամսվա զարգացումները Երևանի քաղաքային կյանքի վրա։

– Այս օրերին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հազարավոր մեկնաբանություններ հնչեցին. մեր ամբողջ ժողովուրդն էր քաղաքագետ ու վերլուծաբան դարձել։ Հետևաբար, խոսեմ ըստ էության, ու նշեմ, որ չնայած վերջին զարգացումների աննախադեպությանը, Երևանում շարունակվեց բնականոն կյանքը. հասանելի էին քաղաքային ծառայությունները, աշխատում էր կոմունալ բլոկը, քաղաքային իշխանությունները կատարում էին ժողովրդի կողմից իրենց վստահված գործառույթները։

– Այսինքն՝ քաղաքը մնաց զարգացումների լուսանցքո՞ւմ, թե՞ քաղաքը չխառնվեց ակցիաներին։

– Քաղաքը շարունակեց ծառայել իր քաղաքացիներին. դա է միակ պատասխանը։ Ի՞նչ եք կարծում, եթե ցուցարարները փողոցում արտահայտում են մի դիրքորոշում, որի հետ, հնարավոր է, ամբողջապես համաձայն չէր Երևանի ավագանու մեր խմբակցությունը, ուրեմն Երևանի քաղաքապետարանը չպե՞տք է փողոցը մաքրեր ու քաղաքային լուսավորություն ապահովեր։ Քաղաքն իր բնակիչների համար է աշխատում, իսկ այլակարծությունը սահմանադրությամբ երաշխավորվող իրավունք է։

– Դուք ամեն կերպ ընդգծում եք, որ Երևանի քաղաքապետարանը ոչ քաղաքական կառույց է։

– Այո՛, Երևանի քաղաքապետարանն ապա­ քաղաքական կառույց է, որը, սակայն, ձևա­վորվում է քաղաքական գործընթացի՝ ընտրությունների միջոցով։ Քաղաքապետարանի գործառույթը քաղաքի մենեջմենթն է, արդյունավետ կառավարումը։ Եթե քաղաքի գործառույթները քաղաքականացվեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի. ասենք՝ անգամ երբ քաղաքական անհամաձայնություն լինի ավագանու տարբեր խմբակցություն­ ների միջև, ու փողոցները չբարեկարգվեն, կանաչ տարածքները չխնամվեն։ Ասենք՝ սա քաղաքական կառույց է, մենք տարաձայնություններ ունենք, մինչև համաձայնության չգանք, ոչ մի աշխատանք, նորմա՞լ կլինի։ Աբսուրդ է, չէ՞։

– Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները կամ կոչերը սոցցանցերում:

– Երևանի քաղաքապետը վայելում է Երևանի բնակիչների վստահությունն ու հարգանքը։ Դրա պարզագույն ապացույցը նվազագույնը նույն այդ Ֆեյսբուքում քաղաքապետի համակիրների աջակցության կոչերն են։ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք բարեկարգվել են փողոցներ ու բակեր, վերակառուցվել ու վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, վթարային շենքերից ավելի քան 600 ընտանիք տեղափոխվել է նորակառույց շենքեր, բազմաթիվ այգիներ են վերակառուցվել... թվարկելը երկար կարող եմ շարունակել։ Խնդրում եմ հակադարձեք ինձ՝ բերելով նախկին քաղաքապետերի աշխատանքներից օրինակներ։ Գիտեք, փոփոխությունները, հեղափոխություններն ինքնանպատակ չեն կամ գոնե չպետք է ինքնանպատակ դառնան։ Ալիքի տակ ընկնել, գալ պահանջել մի մարդու հրաժարականը, ով այդքան աշխատանք է արել, ու ասել, թե հեղափոխություն է, և այլն, և այլն… այս ամենը երեխայություն է հիշեցնում։

– ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս ասել էր, որ չի խրախուսում բողոքի ակցիաների կամ փողոց փակելու միջոցով հարցեր լուծելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը քաղաքապետի հրաժարականի համատեքստում։

– Ռացիոնալ կոչ է։ Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել։ Հարկավոր է բոլոր հարցերը լուծվեն քննարկման, համագործակցության և օրենքով սահմանված ճանապարհով։ Ի վերջո, այս պետական կառավարման բոլոր կառույցներին միավորում է ամենակարևորը. աշխատանք ի շահ մեր համաքաղաքացիների, ուստի ժամանակն է, որ քաղաքական իրողությունը փողոցային պայքարից տեղափոխվի աշխատանքի ու համագործակցության դաշտ։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7679 անգամ
Լրահոս
18 Հուն
Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)Թշնամու առաջ ներսից դարպասներ բացող ուժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուսակցությունը պահի. Արամ ՄանուկյանԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԱԾ տնօրենը նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակելՊետության մեջ պետություն են դառնում. Էդմոն ՄարուքյանԱրմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Եթե հաստատվի՝ Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ «Ժառանգություն»-ը ոչ մեկի կարիքը չունիԲուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթԲլոկչեին տեխնոլոգիաներ՝ արտահերթ ընտրություններին (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում. Դավիթ ՍանասարյանԹուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է․ ՇարմազանովՀանրապետականները շտապ հավաքվում են. ի՞նչ կորոշեն. armlur.amԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըՈճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունըԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՕրվա խորհուրդը«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Նիկոլ Փաշինյան Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով. Կարեն ԳրիգորյանԱրագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր
Ամենադիտված