Շոգի հետևանքով 65 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հաղորդում է, որ Պակիստանի քաղաքներից մեկում՝ Կարաչիում, շոգի հետևանքով 65 մարդ է մահացել։ Օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հասել է +42 աստիճանի։ Մարդկանց զգալի մասը, ստանալով ջերմային հարված, հանկարծամահ են եղել։
Պարբերականը նշում է նաև, որ անոմալ շոգը համընկել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա հետ, երբ միլիոնավոր հավատացյալ պակիստանցիներ արևածագից մինչ մայրամուտ զերծ են մնում սննդի և խմիչքի օգտագործումից: Այսպիսով՝ նրանք ֆիզիկապես թուլանում են ու ավելի շուտ են ենթարկվում ջերմային հարվածի:
Ըստ Պակիստանի օդերևութաբանական ծառայության փոխանցման՝ առաջիկա օրերին տապը ոչ միայն կպահպանվի, այլև կսաստկանա:
Նշենք, որ 2015թ. հունիսին Պակիստանում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1.200 մարդ: