Ամուլսարի հանքի շուրջ բողոքի ակցիային պատասխան ակցիայով արձագանքում են հանքի աշխատակիցները
EconomyԻնչպես տեղակցրել ենք, արդեն մի քանի օր է՝ Ջերմուկում բողոքի ակցիաներ են անցկացվում:
Ակցիայի մասնակիցները պահանջում են Ամուլսարի ոսկու հանքի փակումը:
Ակտիվիստներն այս օրերին փակում էին դեպի հանք գնացող ճանպարհները՝ հանքի աշխատակիցների և այնտեղ գնացող մեքենաների համար:
Սակայն այսօր փոխվել են խաղի կանոնները. նոր իրավիճակում ճանապարհ են փակում արդեն հանքի աշխատակիցները: Վերջիներս փակել են Երևան-Գորիս մայրուղուց դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը. այն երկկողմանի փակ է: Ըստ տեղացիների՝ հանքի աշխատակիցները փորձում են այս քայլով լրագրողներից և բնապահպաններից՝ թաքցնել լարված իրավիճակը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ֆեսբուքյան ուղիղ եթերում, տեղեկացրել է, որ հանձնարարական է տալու ստուգումներ սկսել մետաղական հանքերում: