Իսրայելական Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՀայաստանԻսրայելի Քնեսեթը պատրաստվում է քննարկման դնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը:
«Չնայած այն բանին, որ հարցի բարձրացման նախաձեռնողը ձախ սոցիալ-դեմոկրատական «Մերեց» կուսակցության անդամ Թամար Զանդբերգն էր, ակնկալվում է, որ բոլոր կոալիցիոն խմբերը կաջակցեն բանաձևին, քանի որ լարված են հարբերությունները Թուրքիայի հետ»,-գրում է իսրայելական Jerusalem Online-ը:
Մայիսի 17-ին հայտնի է դարձել, որ խորհրդարանի 120 պատգամավորներից 50-ը աջակցություն են հայտնել քննարկվող հարցին:
Բանաձևի ընդունման անհրաժեշտությանը կողմ են արտահայտվել նաև Քնեսեթի խոսնակ Իոել Էդեշթեյնը, Իսրայելի Կրթության և Տրանսպորտի նախարարները:
Տեղեկացնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիրը, մեկնաբանելով Իրայելա-թուրքական ներկա վիճակը, մեղադրել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը կատարելու մեջ: