Արջի ձագերը բաց են թողնվել անտառ (տեսանյութ)
ՏեսանյութերBBC-ի հաղորդմամբ՝ Սասեքսում տեղակայված՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպության օգնությունից հետո, Հայաստանում գտնվող 2 մեկ տարեկան արջի ձագերն ազատ են արձակվել և բաց թողնվել անտառ։
Նշենք, որ ձագերի մայրը մեկ տարի առաջ սպանվել է, ինչից հետո արջուկներին փրկել են և խնամել։
Արջի ձագերի տեղաշարժին հետևելու համար ամրացրել են հատուկ GPS օղակներ։ Առաջին տվյալներն արդեն ստացվել են՝ ձագերը ողջ են և գտնվում են անտառի խորքերում: Թե որ անտառ են բաց թողնվել նրանք՝ չի հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը: