«Հրապարակ»․ Վերակազմավորում Պանարմենիան մեդիա գրուպում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է․
«Պանարմենիան մեդիա գրուպում» ապրիլյան գործընթացներից հետո կադրային եւ բովանդակային վերակազմավորում է ընթանում, քանի որ համոզվել են, որ ցանցում ընդգրկված լրատվականները պատրաստ չէին դիմագրավելու քաղաքական նոր իրավիճակին։ Բովանդակային փոփոխություններից բացի, նաեւ կադրային կրճատումներ են ընթանում։
«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների մի մասն այժմ նոր աշխատանք է փնտրում, 2 շաբաթ է՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը եթեր չի հեռարձակվել։ Փոխարենը ուժեղացվում է Tert.am կայքը, որի աշխատանքից ղեկավարությունը գոհ է։ Այստեղ անցել են ուղիղ հեռարձակումների ֆորմատին, ինչը նախկինում բացակայում էր։