Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоԿիևում անհայտ անձիք հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա, ովքեր ժամանել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությունը դիտելու:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի ռեստորաններից մեկում: Այս մասին գրում է Mirror-ը:
20 դիմակավորված անձ երկրպագուների վրա նետել են սեղաններն ու աթոռները: Արդյունքում նրանք վնասվածքներ են ստացել գլխի ու պարանոցի շրջանում:
Հարձակվողներից երկուսի Կիևի ոստիկանությունը ձերբակալել է: