Ատոմակայանը կփակվի
ՀայաստանՄեծամորի ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն հունիսի 1-ից, քանի որ մեկնարում են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ։
Այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նախարարը նշեց, որ արդեն իսկ տեղադրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք մեր երկիր են ներկրվել այլ պետությունից և մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, իսկ վերագործարկումից հետո կշահագործվի մինչև 2028 թվականը։