Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի է
Politicalinterfax.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելը ծիծաղելի է որակել․ «Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ես նրանց ասացի, որ նման պահանջը ծիծաղելի է»,- ասել է երկրի արտգործնախարարը՝ նշելով, թե «այդ առաջարկը խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է տապալել խաղաղ գործընթացը»:
Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ «բնականաբար, տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»:
Հիշեցնենք, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու թեզն առաջ էր քաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։