Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալ
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 26-ին՝ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տրամադրված չէ հրաժարականի: «Մեր թիմը պատրաստ է աշխատելու: Մենք ստացել ենք մեր բնակչության, երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերն իրականացրել»,- ասաց քաղաքապետը: