00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերում Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)

Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը

Հայաստանի ազգային արխիվը հետխորհրդային տարածաշրջանի ամենալիբերալ արխիվն է։ Այն բաց է բոլորի համար եւ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հետազոտողները, ուսումնասիրողները հնարավորություն ունենան ստանալու իրենց հետաքրքրող նյութերը։ Այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, անդրադառնալով մայիսի 21-ին Lragir.am-ում հրապարակված բաց նամակում հնչած դժգոհություններին, նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ»-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հանգամանքին։

 Վիրաբյանը պատմում է, որ ՀՅԴ թանգարանի ֆոնդերը Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերով համալրելու նպատակով արխիվ է գնացել թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։ Վերջինիս ուղեկցել է Երիտասարդ պատմագետների միության հիմնադիր-նախագահ Մայքլ Բաբայանը։ Շուրջ 4-5 հազար փաստաթղթի պատճեններ են տրամադրել։ Որոշ ժամանակ անց արխիվի աշխատակիցները հանդիպել են մի կայքէջի, որտեղ տեղադրված են եղել փաստաթղթերը եւ որոշակի վարձավճարի դիմաց առաջարկվել է օգտվել դրանցից։ Հետագայում դրանք հեռացվել են, բայց ավելի վաղ արխիվի որոշ աշխատողներ հասցրել են նկարել (screen shot) այդ էջերը։ (Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է Երիտասարդ պատմագետների միության կայքէջին։ Այնտեղ Բաբայանի ամանորյա շնորհավորական ուղերձում գրված էր, որ պատրաստվում են ստեղծել թվային արխիվ, որտեղից կարող են օգտվել եւ տեղեկություններ, փաստաթղթեր ստանալ Առաջին հանրապետության վերաբերյալ: Ի դեպ, երեկ ընդամենը կես ժամ տարբերությամբ կայքէջը հեռացվել էր օգտատիրոջ կողմից)։

Երբ Մ․ Բաբայանը երկրորդ անգամ է այցելել արխիվ ուսումնասիրության, նրա դիմումը մերժվել է, քանի որ նա խախտել է արխիվի ընթերցասրահից օգտվելու կանոնները։ Կանոնների մասին տեղեկացվում է յուրաքանչյուրն առաջին իսկ այցի ժամանակ։ Այդ մասին տեղեկատվական թերթիկը փակցված է նաեւ ընթերցասրահում։ Դեպքը տեղի է ունեցել այս տարեսկզբին։ Իսկ օրեր առաջ հրապարակվեց բաց նամակը, որն այսօրվա դրությամբ ստորագրել են երեսունից ավելի քաղաքացիներ։ Արխիվի տնօրենը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նամակը ստորագրած քաղաքացիներից արխիվից օգտվելու համար դիմել են միայն երեքը՝ Մայքլ Բաբայանը, Անուշ Ամսեյանը եւ Վոլոդյա Հարությունյանը։ Նամակում նշված քննադատություններն առարկայական չեն, կոնկրետ նշված չէ, թե ում, երբ եւ ինչ հարցով է մերժել։ «Մենք ոչ թե որոշում ենք, թե որ նյութը տրամադրել կամ որը՝ ոչ, այլ տարիների ընթացքում կուտակված գիտելիքների եւ փորձի հիման վրա աշխատում են օգնել եւ խորհուրդներ տալ»,- ասաց Վիրաբյանը։

Այսօր որեւէ փակ ֆոնդ չկա։ Կան անձնական ֆոնդեր, որոնց գաղտնիությունը սահմանված է մինչեւ 100 տարի։ Օրենքի նախագծում իրենք նախատեսել էին այդ ժամկետը սահմանել 75 տարի՝ հաշվի առնելով մարդու կյանքի միջին տեւողությունը, սակայն ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այն ժամանակվա հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ, 75-ը դարձել է 100 տարի։ Կան նաեւ մի քանի ֆոնդեր, որոնք հանձնվել են արխիվ այն պայմանով, որ միայն իր համաձայնությամբ կարող են թույլ տալ օգտվելու դրանցից ինչպես օրինակ՝ Պարույր Հայրիկյանի եւ Հայոց համազգային շարժման ֆոնդերը։

Անդրադառնալով գնային քաղաքականությանը, Վիրաբյանն ընդունում է, որ Հայաստանի պայմաններում մեկ էջի համար 200 դրամը փոքր գումար չէ, բայց իրենք հնարավորություն են տալիս ուսանողներին, թոշակառուներին եւ այլ խմբերի զեղչերով եւ անգամ անվճար օգտվելու փաստաթղթերի պատճենահանումից։ «Արխիվը մշտապես զարգացող կառույց է։ Մեր պետության ֆինանսական հնարավորությունները մեծ չեն եւ բոլոր ֆինանսական խնդիրները հոգալ չի կարող։ Դրա համար ստիպված ենք գումար աշխատել արխիվային ծառայություններ մատուցելու միջոցով, որպեսզի այդ միջոցներն ուղղենք արխիվային գործի զարգացմանը։ Այսօր արխիվի բոլոր շենքերը վերանորոգված են, երեք շենքերն էլ ունեն կաթսայատներ, ավտոմատ ջեռուցում, իսկ ամռանն էլ սառը օդի մատակարարում»,- մանրամասնեց նա։

Համեմատական անցկացնելով այլ երկրների հետ, արխիվ տնօրենը նշեց, որ եթե Վրաստանի արխիվում գործ մատակարարելը վճարովի է, ամեն մի գործի համար գանձվում է 10 թեթրի, ապա մեզ մոտ ընթերցասրահում աշխատելն անվճար է։ Հետազոտողը գումար է վճարում այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի լուսապատճեն է ուզում ստանալ։ Վրաստանում մեկ էջի պատճեն 2.5 լարի է, իսկ Ռուսաստանում՝ 5 դոլարին համարժեք ռուբլի։

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ»-ի նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել lragir.am-ում  մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում արխիվի տնօրենի նկատմամբ։

Մի խումբ այլ գիտնականներ հանդես են եկել պատասխան բաց նամակով, իրենց աջակցությունը հայտնելով եւ միաժամանակ հերքելով Հայաստանի ազգային արխիվի եւ նրա ղեկավարի հասցեին հնչած քննադատությունները։

դիտվել է 3941 անգամ
Լրահոս
18 Հուն
Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)Թշնամու առաջ ներսից դարպասներ բացող ուժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուսակցությունը պահի. Արամ ՄանուկյանԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԱԾ տնօրենը նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակելՊետության մեջ պետություն են դառնում. Էդմոն ՄարուքյանԱրմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Եթե հաստատվի՝ Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ «Ժառանգություն»-ը ոչ մեկի կարիքը չունի (տեսանյութ)Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթԲլոկչեին տեխնոլոգիաներ՝ արտահերթ ընտրություններին (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում. Դավիթ ՍանասարյանԹուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է․ ՇարմազանովՀանրապետականները շտապ հավաքվում են. ի՞նչ կորոշեն. armlur.amԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըՈճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունըԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՕրվա խորհուրդը«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Նիկոլ Փաշինյան Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով. Կարեն ԳրիգորյանԱրագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր
Ամենադիտված