00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում մեկնաբանում է իր ինքնասպանության մասին լուրերը Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. Արթուր ՎանեցյանԵԿՄ-ն հայտարարություն է տարածել Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան ՊետրոսյանՎարդան Թունյանն ազատվել է պաշտոնիցՓորձում են վնասազերծել ինձ ու վարչապետին. ԱԱԾ տնօրենՀռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)

Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում այցելած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվել է Թբիլիսիում և Անկախության հռչակագիրը ծնունդ է առել հենց այս քաղաքում, որը հայ ժողովրդի համար մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր։

Նախագահն ասել է․ «Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում: Այսօր, որպես Նախագահ, առաջին անգամ եմ այստեղ, սակայն այս այցը վերջինը չի լինելու, հաճախ եք ինձ տեսնելու և ձեզանից շատերը հաճախ Երևանում իմ հյուրն են լինելու: Նման տաճարում սկսում ես մտածել մեր հոգևոր ուժի, հայոց ոգու անմահության մասին: Դարերով մենք ապրել ենք մեր հայրենիքից հեռու, չունենալով մեր պետականությունը, երազել ենք դրա մասին: Սակայն դարերով պահպանել ենք մեր մշակույթը, հայ կրոնը, հայ երեխայի կրթությունը: Պահպանել ենք այսօրվա համար: Աստված մեզ ուղղորդել է դեպի ազատ ու անկախ հայրենիք։ Եվ այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, դարերից եկած ու դարերի ընթացքում մեր մեջ հավաքված ոգու ու մշակույթի պոռթկումն է»:

Հանրապետության Նախագահը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին եւ նշել, որ դրանք քաղաքական ու տնտեսական հեռանկարային հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար։ Դիմելով հայկական եկեղեցում հավաքվածներին` նա ասել է․ «Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ ես ասում եմ՝ հեղափոխություն հայկական ձևով, առանց մի կաթիլ արյան։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»:

Արմեն Սարգսյանի խոսքով` մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք: Համաշխարհային՝ մեր ոգով, մեր մշակույթով ու այն ազդեցությամբ, որ թողնում ենք աշխարհում: Վիրահայերը, դարերով ապրելով Վրաստանում, մեծապես նպաստել են հայկական մշակույթի զարգացմանը: Նրա խոսքով`«Թբիլիսիում ծնվել ու ապրել է մեր մշակույթի ահռելի մի շերտ, հայտնի անուններ: Այն մեծ ներդրումը, որ նրանք ունեցել են մեր մշակույթի ու կրթության ոլորտում, մեր բոլորի պարծանքն է»։ 

դիտվել է 1778 անգամ
Լրահոս
18 Հուն
Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել. առաջադրվել է մեղադրանք Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում մեկնաբանում է իր ինքնասպանության մասին լուրերը Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. Արթուր ՎանեցյանՔլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից (տեսամյութ) ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան ՊետրոսյանՎարդան Թունյանն ազատվել է պաշտոնիցՓորձում են վնասազերծել ինձ ու վարչապետին. ԱԱԾ տնօրենՀռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)Թշնամու առաջ ներսից դարպասներ բացող ուժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուսակցությունը պահի. Արամ Մանուկյան (տեսանյութ)ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԱԾ տնօրենը նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակելՊետության մեջ պետություն են դառնում. Էդմոն ՄարուքյանԱրմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Եթե հաստատվի՝ Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ «Ժառանգություն»-ը ոչ մեկի կարիքը չունի (տեսանյութ)Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթԲլոկչեին տեխնոլոգիաներ՝ արտահերթ ընտրություններին (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում. Դավիթ ՍանասարյանԹուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է․ ՇարմազանովՀանրապետականները շտապ հավաքվում են. ի՞նչ կորոշեն. armlur.amԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըՈճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը
Ամենադիտված