Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ)
ПолитическиеԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով:
Այսօր՝ մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մոտ լրագրողների դիտարկմանը, թե փոխվարչապետ Տրգրան Ավինյանը հայտարարել է, որ բիզնեսն ու քաղաքականությունն այսուհետ պետք է հստակ տարաջատվեն, ինքն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Դե անում ենք էլի»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարանում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր. «Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»: