Դիրքերի շարժը և հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում. Օհանյան
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Սարոյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին և նշել, որ հայկական կողմը հաղթանակ է տարել, իսկ պատերազմում եղած մանր-մունր թերությունների մասին մենք չպետք է խոսենք։
«Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր հրամանատարների և զինվորների սխրագործությունների արդյունքում»,-ասել է նախկին նախարարը։
Հարցին՝ 800 հեկտար տարածքային կորուստը մանր-մունր թերությո՞ւն է, Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք կարողացել ենք մեր բանակի գործունեությամբ կասեցնել մեր հակառակորդի հիմնական նպատակները, իսկ այդ դիրքերի շարժը գտնվում է այսօրվա մեր բանակի խիստ վերահսկողության ներքո։ Դիրքերի շարժը և հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Այսօր մեր բանակը պատրաստ է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական»։