Ձերբակալվել է թուրքական կայքերից մեկի խմբագիրը
TurkeyԹուրքական Sendika.Org կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը ձերբակալվել է` «Մենք կարող ենք դադարեցնել բռնապետությունը» հոդվածի հրապարակման համար։
«Մեր հոդվածը համարվել է «ահաբեկչամետ քարոզչություն»։ Ձերբակալվում եմ», – գրել է կայքի խմբագիրը։
Հայտնի է, որ հոդվածում նշվել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստեղծած բռնապետությունը կանգնեցնելու համար ժողովուրդը պետք է ինքնակազմակերպված ուժի վերածվի հենց այդ բռնապետության դեմ։