Գումար տալուց հրաժարվելու համար ուսուցչուհին նվաստացրել է աշակերտին դասարանի առաջ
ԱյլՈւգլովոյե ավանի N35 դպրոցում ուսուցչուհին մեկ շաբաթ շարունակ նվաստացրել է երկրորդ դասարանցի աշակերտին՝ բերանից եկող տհաճ հոտի պատճառով և ստիպել է նրան դասընկերների առջև լվանալ ատամները։
Դպրոցում ծառայողական ստուգում է անցկացվել։ Ուսուցչուհին ներողություն է խնդրել և բացատրել է, որ դա խաղ է եղել, իսկ ծնողները խնդրել են երեխային ուրիշ դասարան տեղափոխել։
Աշակերտի ծնողների խոսքերով՝ իրենք հրաժարվել են շերտավարագույրի համար գումար տալ, ինչից հետո դասղեկը սկսել է տեղի-անտեղի վիրավորել երեխային։
Միջադեպից հետո երեխայի մայրը դատախազություն բողոք է ներկայացրել։ Մյուս աշակերտների ծնողները պաշտպանել են ուսուցչին։ Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ ուսուցիչը նկատողություն կստանա, սակայն չի ազատվի աշխատանքից։