Ադրբեջանում սկսել են ձերբակալել ընդդիմադիր շարժման ակտիվիստներին
ԱդրբեջանԱդրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին:
Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով: