00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անգլիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսնայութ, լուսանկարներ)Ֆեդերերի կարիերայի 98-րդ տիտղոսըՖեդերերն առաջինն է աշխարհում Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինԶիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կպայքարի 4 հայ թեկնածու. հրապարակվել են վերջնական ցուցակները

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ցուցակները հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:
 
Համաձայն հրապարակված ցուցակների՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:
 
Մարգար Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:
 
Ի տարբերություն Եսայանի՝ Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:
 
Էլմաս Կիրակոսը նախկինում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է եղել: Այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու թղթերը հանձնելիս նա նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։
 
Լուդմիլա Բյույումը հասարակայնության հետ կապերի մասնագետ է:
 
Բացի Գարո Փայլանից, ում թեկնածությունը կուսակցությունն առաջադրել է Դիարբեքիրում, մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են Ստամբուլում:
 
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն:
 
Նշենք, որ նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ունի 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը: Վերջինս այս անգամ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։
 
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններից հետո նախկինում 550 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում այսուհետ կլինեն 600 պատգամավորներ:
 
 
դիտվել է 1001 անգամ
Լրահոս
19 Հուն
Թրամփը Պենտագոնին կարգադրել է տիեզերական զորքեր ստեղծել ԱԱ 2018. առաջին խաղերի ամենասեքսուալ երկրպագուհիները (Ֆոտոշարք) Ամերիկյան բանկերը իրենց բաժնետերերին 170 միլիարդ դոլար են վճարելու Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման թույլտվությունների տրամադրման փաստով քրգործի կարճման որոշումը վերացվել է. Դատախազություն Անգլիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսնայութ, լուսանկարներ)Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարներըՊարզապես մի' արեք. Նիկոլ ՓաշինյանWTA-ի վարկանիշային նոր աղյուսակըՖեդերերի կարիերայի 98-րդ տիտղոսըԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Ֆեդերերն առաջինն է աշխարհում 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. սպանության հատկանիշներով հարուցվել է քրգործ ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարելՍպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգ Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր Լուկակուի դուբլն ու Բելգիայի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Արթուր Գրիգորյանը KFW տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված հարցեր ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին ԵՄ պաշտոնյաները Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման ձգձգման վտանգ չեն տեսնում երկրների կողմից Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը 10 միլիոն դիտում մեկ օրում՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube –ում (տեսանյութ) Զիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Մադեյրայի օդանավակայանում տեղադրվել է Ռոնալդուի նոր կիսանդրին (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ) Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Թագավորական ընտանիքում տեղի կունենա նույնասեռականների հարսանիքՀեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախումԿենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել. առաջադրվել է մեղադրանք Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում մեկնաբանում է իր ինքնասպանության մասին լուրերը Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. Արթուր ՎանեցյանՔլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից (տեսամյութ) ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան ՊետրոսյանՎարդան Թունյանն ազատվել է պաշտոնից
Ամենադիտված