Թուրքիայում քրդերի հետ բախման ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել
ԹուրքիաԹուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում, որը գտնվում է թուրք-իրաքյան սահմանին, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորների միջև հերթական բախումն է գրանցվել:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Բախման հետևանքով երեք թուրք զինվոր սպանվել է, երկուսը՝ վիրավորվել:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ: